Աշխարհում Առողջապահություն Չինաստան Ռուսաստան

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2101-ով աճել է

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ևս 2101 մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է Panarmenian.net-ը՝ հղում անելով CGTN հեռուստաալիքին: Չինաստանում հաստատվել է վարակի 11,821 դեպք, ևս 124-ը գրացվել են այլ երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

2019-ի դեկտեմբերից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, չինական հիվանդանոցներում վարակից բուժվել և դուրս է գրվել 243 մարդ: Հունվարի 31-ին Ռուսաստանում ևս գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք:

2020-ի հունվարի 31-ին հայտարարվեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը:

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

enzuza

Հանրային բաց և փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափերը կավելանան

enzuza

ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի ռեկորդային՝ 163 դեպք է գրանցվել

enzuza