Հայաստան Պատահարներ

Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը, 25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:

Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը. Փաշինյան

enzuza

Հրաժարական է տվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը

enzuza

Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով

enzuza