Աշխարհում Բնություն Կենդանիներ Պատահարներ

10 հազար ուղտեր կգնդակահարվեն Ավստրալիայում, որովհետև նրանք խմում են չափից շատ ջուր

Ավստրալիայի իշխանությունները որոշել են սպանել տասնյակ հազարավոր ուղտերի, հայտնում է Independent-ը։ Պատճառն անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի սակավությունն է:

Իշխանությունները եզրակացրել են, որ ուղտերը շատ ջուր են սպառում, մինչդեռ ջուրն անհրաժեշտ է Ավստրալիայի մեծ մասում տարածված հրդեհները մարելու համար: Ուղտերի ոչնչացումը կկազմակերպվի երկրի հյուսիսում, որը բնակեցված է հիմնականում բնիկներով:

Գործողության շրջանակում, որը կտևի 5 օր, նախատեսվում է սպանել մոտ 10 հազար ուղտի: Նշվում է, որ տարածաշրջանում գերակշռող երաշտի պատճառով կենդանիներին սովորականից ավելին ջուր է պետք, ինչը հանգեցնում է քաոսի:

Եղել են դեպքեր, երբ ուղտերը ջուր գտնելու համար բարձրացել են տեղի բնակիչների տները, ոչնչացրել ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև ջարդել օդորակիչները:

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Ջերմաստիճանը մինչև +22 աստիճան կբարձրանա․ ԱԻՆ

enzuza

Զարհուրելի սպանություն Լոռու մարզում. որդին սպանել է մորը, մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

enzuza

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

enzuza