Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան

Բուժվել է ևս 10 պացիենտ, ունենք ընդհանուր 28 բուժված քաղաքացի. Արսեն Թորոսյան

1lurer.am — Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով նշեց, որ, դժբախտաբար, երեկ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվեց մահվան մեկ դեպք՝ տարեց քաղաքացու, որը սրտի ռիթմի խանգարումներին և այլ խրոնիկ հիվանդություններին զուգահեռ ուներ նաև կորոնավիրուսի հիվանդություն:

Երեկ տեղի է ունեցել մոտ 40 քաղաքացու մեկուսացումից դուրսգրում, քանի որ նրանց թեստերը եղել են բացասական: Այսօր կրկնակի բացասական թեստ ունեցող 10 անձ ևս դուրս է գրվելու, և կան փաստացի 28 բուժված քաղաքացիներ: «Այս պահին ունենք 329 հաստատված, 28 բուժված քաղաքացիներ»,- ասաց Թորոսյանը:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica