Իրավունք Հասարակություն Քաղաքական Օրենքներ

100 հազար դրամ՝ ծառաբներին և հենասյուներին գովազդային թերթիկներ փակցնելու համար

Iravaban.net — ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը։

Օրենքի համաձայն՝ արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

«Չնայած Երևանում գտնվող սյուները պարբերաբար մաքրվում են, սակայն օրենքի բացը թույլ չէր տալիս վարչարարություն իրականացնել։ Հիշեցնեմ, որ «Գովազդի մասին» օրենքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամ»,-այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

enzuza

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց. պաշտպան

enzuza

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է ինքնուրույն շնչել

enzuza