Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Երեխաներ Հասարակություն Պատահարներ

Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել. ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ

Hetq.am — Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:


12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Հայկական Ժամանակ — Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Մահացած 12-ամյա Ա.-ն տան մեծն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Ըստ գյուղապետի՝ նա դպրոցում լավ սովորող, օրինակելի եւ շատ խելացի երեխա է եղել: 12-ամյա երեխայի ծնողները դեպքի ժամանակ տանը չեն եղել: Գյուղապետը հայտնեց, որ տղայի հայրը պայմանագրային զինծառայող է, իսկ մայրն աշխատում է Գեղարքունիքի զորամասի ճաշարանում:

«Ընտանիքում էլ որեւէ խնդիր չի եղել, շատ օրինակելի, նորմալ ընտանիք է: Իրենից փոքր եղբայրներին ինքն է նայել, խնամել: Մտածում ենք, որ խաղացել է եղբայրների հետ, հետո թելով ինչ-որ բան է ուզել այդտեղ սարքել, բարձր տեղ է կանգնել, ոտքի տակ բան դրել ու պատահական սայթաքել, որովհետեւ թելն էլ հատուկ նման բան անելու ձեւով չի եղել»,- նկատեց Ավետյանը:

Տղան մի քանի ժամ կորած է եղել, եղբայրները գնացել, հարեւանի տանն են հարցրել, հարեւանի կինը նրանց հետ միասին սկսել է փնտրել եւ կախված վիճակում հայտնաբերել գոմ տանող նախամուտքում:

Գյուղապետը նկատեց, որ կատարվածը շոկի է ենթարկել բոլորին. «Չենք կարողանում հասկանալ՝ պատահականություն է, թե այդ կոմպյուտերային խաղերից ազդված է եղել, որովհետեւ շատ է նման խաղեր խաղացել: Նույնիսկ ծնողները ջղայնացել են, ասել՝ ավտովթարներ ու բաներ չնայի, որ չազդվի»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica