Հայաստան Սնունդ

Ոչնչացվել է 130,000 «ապագայի» ձու

Hetq.am — Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:

Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ,  ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:

ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը: 

Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Փետրվարի 8-ից 11-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով

enzuza

Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է

enzuza

Հրապարակվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի համայնքների և բնակավայրերի ցանկը

enzuza