Ժամանցային

14 ցիտատներ, որոնք ձեր մեջ կարթնացնեն ներքին պայքարողին

Բառերը ուժ ունեն: Դրանք կարող են ոգեշնչել, ստեղծել էմոցիաներ, դրդել ինչ-որ գործողության: Ներքևում բերված ցիտաները կարող են օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները և շարունակել շարժվել դեպի նպատակը:

Երբեք ուշ չէ լինել այն, ինչ ցանկանում եք դառնալ:
Ջորջ Էլիոտ
Մեծագույն ուղեղները քնարկում են մտքերը, միջին ուղեղները՝ իրադարձությունները, իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց:
Էլեոնորա Ռուզվելտ
Եթե հնարավորությունը չի թակում ձեր դուռը՝ ստեղծեք նրա համար համապատասխան դուռ:
Մալտոն Բերլ
Ցանկանալ լինել մեկ ուրիշի նման՝ նշանակում է դադարել ինքդ լինելուց:
Սվեն Գորան Էրիկսոն
Սկզբում նրանք անտեսում են ձեզ: Հետո նրանք ծիծաղում են ձեզ վրա: Հետո նրանք պայքարում են ձեր դեմ: Իսկ հետո դուք հաղթում եք:
Մահաթմա Գանդի
Մեր գլխավոր նպատակը՝ ուրիշներին օգնելն է, իսկ եթե չեք կարող օգնել, ապա մի խանգարեք:
Դալայ Լամա
Եթե ձեր առջևի ճանապարհը մաքուր է, ապա ամենայն հավանականությամբ այն ձերը չէ:
Ջոզեֆ Քեմբել
Զերծ մնացեք գործնական կյանքի մակերեսայնությունից:
Սոկրատես
Ոչինչ չանելն ավելի լավ է քան զբաղված լինել ոչինչչանելիությամբ:
Լաո Ցզի
Մենք երբեք չէինք սովորի լինել խիզախ և համբերատար, եթե շուրջբոլորը միայն ուրախություն լիներ:
Հելեն Կելլեր
Դուք ինքնաբավ եք: Դուք ոչ ոքի ոչինչ պարտավոր չեք ապացուցել:
Մայա Անջելու
Եթե դուք հավատում եք, որ դա կաշխատի, դուք կտեսնեք հնարավորություններ: Եթե հավատում եք, որ չի աշխատի՝ կտեսնեք միայն արգելքներ:
Ուեյն Դայեր
Մենք ապրում ենք նրանով, ինչ ստացել ենք, բայց ստեղծում ենք կյանքը նրանով, ինչ տալիս ենք:
Ուինսթոն Չերչիլ
Դուք ամեն անգամ խիզախություն և վստահություն եք ստանում, երբ խիզախում եք կանգնել և նայել սեփական վախի աչքերի մեջ:
Էլեանորա Ռուզվելտ

Աղբյուրը՝ Mediamag.am

Խանութներում վաճառվում են «կույս բդեր»

enzuza

Ի՞նչ է լինում, երբ մարդը հեռանում է բնությունից (ֆոտոշարք)

enzuza

Ամանորը՝ Հանրապետության հրապարակում (ֆոտոշարք)

enzuza