Հասարակություն Տեխնոլոգիաներ

15 պատճառ՝ Telegram-ից օգտվելու համար

Տելեգրամը անվճար բազմահարթակ մեսենջեր է սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և այլ սարքավորումների համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով։ Ծրագիրը ստեղծվել է Պավել Դուրովի կողմից, ով նաև VK սոցիալական ցանցի հիմնադիրներից է։ Այս հոդվածում կպատմենք Telegram-ի հնարավորությույնների և առավելությունների մասին։ Ի դեպ՝ հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում։

Telegram-ն ունի քաղաքական չեզոքություն, ի տարբերություն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվող WhatsApp-ի և Facebook Messenger-ի:
Պավել Դուրով, Telegram-ի հիմնադիր

1. Անսահմանափակ Cloud

Տելեգրամը նման չէ այլ մեսենջեռների, և նույնիսկ համեմատման ենթակա չէ։ Telegram-ում ցանկացած օգտատեր ունի անսահմանափակ Cloud, որտեղ կարող է պահել ցանկացած տեսակի ֆայլեր (նկարներ, վիդեոներ, երգեր, և այլն)՝ օրիգինալ չափսերով, առանց որակի կորստի և տեղի սահմանափակման։

2. Անվճար լսել և ներբեռնել երգեր

Այո, Telegram-ում կան տարբեր բոտեր, որոնց միջոցով հնարավոր է գտնել գրեթե ցանկացած երգ և ներբեռնել այն։ Դուք ուղարկում եք բոտին երգի անունը, բոտը ձեզ ուղարկում է երգը։ Պարզ, հարմար, արագ։ Ամենահայտնի երգերի բոտերից, օրինակ, FinderMusic-ն է։ Կարող եք փորձել նաև VKM Bot-ը։

3. Անվճար դիտել և ներբեռնել ֆիլմեր

Ոչ միայն ֆիլմեր, այլ նաև սերիալներ, այն էլ՝ HD որակով․․․ ու առանց գովազդ։ Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։ Նմանատիպ շատ բոտեր կան, ես նախընտրում եմ CinemaKing-ը։

4. Անվճար օնլայն գրքեր

Եթե դուք գրքերի սիրահար եք, ապա վստահ եղեք, որ Տելեգրամը շատ կսիրեք։ Բոտերի շնորհիվ հնարավոր է գտնել և ներբեռնել գրեթե ամեն գիրք։ Օրինակ այս բոտը շատ լավն է։ Սա էլ վատը չէ։ Իսկ այս մեկը աուդիո գրքերի համար է։

5. Նամակների և կոնտենտի կառավարում

Telegram-ում դուք կարող եք ջնջել ձեր զրուցակցի ուղարկած նամակները և նկարները՝ իր մոտից։ Նույնիսկ ամիսներ առաջ ուղարկված նամակները և նկարները հնարավոր է ջնջել զրուցակցի մոտից։ Կարող եք նաև ամբողջ նամակագրությունը 1 վայրկյանում ջնջել նրա մոտից։ Եվս մեկ պատճառ՝ Telegram-ը սիրելու համար։

6. Ինքնաոչնչացվող նամակներ

Telegram-ը թույլ է տալիս վերջնակետային կոդավորմամբ (end-to-end encryption) հաղորդագրություններ ուղարկել, որոնք որոշ ժամանակ անց կանհետանան: Սակայն հաղորդագրությունները կոդավորելու համար հավելվածում անհրաժեշտ է ակտիվացնել Start Secret Chat ֆունկցիան: Այդ ֆունկցիան ակտիվացնելիս հաղորդագրությունները կինքնաոչնչացվեն բոլոր սարքերից: Դուք կարող եք նաև կոնկրետ ժամանակահատված նշել, թե երբ ձեր հաղորդագրությունները ոչնչացվեն:

7. Անվտանգություն

Տելեգրամն այնքան անվտանգ է, որ պետական մակարդակով արգելափակված է մի շարք ավտորիտար երկրներում։ Օրինակ՝ Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում (մտածեք, թե ինչու):

Իրոնիկ է այն փաստը, որ Telegram-ը Ռուսաստանում, Ռոսկոմնադզորի կողմից (ՌԴ պետական կառույց` պայքարող ազատ խոսքի դեմ), Պուտինի հրամանով, պաշտոնապես արգելափակված է 2018-ի ապրիլի 16-ից, և չնայած դրան՝ իդեալական աշխատում է ողջ ՌԴ տարածքում։

Բանն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները ջանք չէին խնայում Telegram-ը ՌԴ տարածքում արգելափակելու համար, քանի որ Telegram ալիքները ՌԴ-ում վաղուց դարձել են այլընտրանքային ԶԼՄ-ներ, նրանց հետևում են տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիներ, իսկ Պուտինը տանել չի կարողանում ազատ խոսքը։ Բայց քանի որ Telegram-ի անվտանգությունը այնպիսի մակարդակի վրա է, որ այդ ալիքների հետևում կանգնած մարդկանց հնարավոր չէ գտնել՝ Պուտինը 2018-ին որոշում է կայացնում ողջ ՌԴ տարածքում արգելափակել Telegram-ը։ Որոշումը մնում է թղթի վրա։

Telegram-ի արգելափակման փորձերը զավեշտալի էին աշխարհի համար, շատ տխուր՝ Ռուսաստանի կառավարության համար։ Առաջին շաբաթվա ընթացքում, օրինակ, Ռոսկոմնադզորը արգելափակել էր 18 միլիոն IP հասցեներ, որոնք օգտագործում էր Telegram-ը, սակայն Telegram-ը շարունակում էր աշխատել։ Ռոսկոմնադզորը փորձում էր արգելափակել Telegram-ը, սակայն չգիտես ինչպես (Դուրովը գիտի) արգելափակվում էին Google-ը, Amazon-ը, Twitter-ը, Facebook-ը, VK-ն, Ok.ru-ն, Yahoo-ն и Liveinternet.ru-ն և այլ հայտնի կայքեր։ Այդ շրջանում Ռոսկոմնադզորը, մի օր, հերթական անգամ Telegram-ին արգելափակելու փորձի ժամանակ, արգելափակում է ինքն իրեն, սակայն Telegram-ն աշխատում է անխափան։

Այսպիսով՝ Telegram-ը Ռուսաստանում 2 տարի է, ինչ պաշտոնապես արգելափակված է, բայց աշխատում է Ռուսաստանի ողջ տարածքում։ Տելեգրամի սերվերները տարածված են ամբողջ աշխարհով `անվտանգության և արագության համար:

8. Ֆանտաստիկ արագ և սահուն աշխատանք

Կապ չունի՝ որքան հին է ձեր սմարթֆոնը, Telegram-ը այնտեղ կաշխատի շատ սահուն, արագ, և շատ անվտանգ։ Օպտիմիզացիա, օպտիմիզացիա․․․

9. Թույլ ինտերնետ

Թերևս Telegram-ի լայն տարածման ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ այս մեսենջերը աշխատում է նույնիսկ շատ թույլ ինտերնետ կապի պայմաններում (2G, EDGE)։ Նույնիսկ, եթե Ղարաբաղում եք՝ Տելեգրամը հրաշալի կաշխատի։

10. Անոնիմություն

Տելեգրամը թույլ է տալիս թաքցնել հեռախոսի համարը/նկարները, և հարթակում մնալ անանուն։ Համարը թաքցնելու համար հարկավոր է Telegram-ի կարգավորումներում Privacy and Security բաժնից Phone Number-ը դարձնել Nobody։

Հնարավոր է նաև թաքցնել հավելվածում օնլայն լինելու նշանը և ժամանակը (Last Seen)։ Չեք հավատա, բայց Տելեգրամը հնարավորություն է տալիս կարդալ նամակը և ցույց չտալ, որ կարդացել եք (Տես GIF-ը)։

11. Մոբայլ ինտերնետի տրաֆիկի կառավարում

Եթե ձեր համար թանկ են ձեր մեգաբայթերը, ապա կարող եք Տելեգրամի կարգավորումներիում քչացնել մեգաբայթերի ծախսը։

12. Միաժամանակ օգտագործում՝ տարբեր սարքավորումներով

Ի տարբերություն այլ մեսենջերների՝ Telegram-ը հնարավոր է օգտագործել միաժամանակ անսահմանափակ քանակությամբ սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և այլ սարքավորումների մեջ։ Ողջ կոնտենտը կսինխրոնիզացվի բոլոր սարքավորումներում։

13. Փաբլիք չատեր

Սուպերչատեր կամ փաբլիք չատեր, հնարավորություն է տալիս մինչև 5000 մարդու նամակագրվել, կիսվել միմյանց հետ ինֆորմացիայով։ Այն հիմնականում օգտագործում են քննարկումների և ֆայլերի փոխանակման համար։ Սուպերչատերը հնարավոր է կարգավորել ըստ գտնվելու վայրի։ Օրինակ՝ Երևանցիների, Մասիվցիների, կամ ինչ-որ շենքի բնակիչների համար։

14. Բոտեր

Բոտերը («ռոբոտ» բառի հակիրճ ձևը) ավտոմատացված ծրագիր-գործընթացներ են, որոնք ունեն հստակ ֆունկցիաներ։ Օրինակ՝ երգերի բոտի ֆունկցիան։ Այն ձեզնից ստանում է երգի անվանումը, ստանալուց հետո ման է գալիս իր բազայի մեջ, գտնում և ուղարկում ձեզ ձեր ուզած երգը։ Մեր Տելեգրամ ալիքում նույնպես կա բոտ, մենք նրան անվանել ենք «Բոծիկ»։ Բոծիկը մեզ օգնում է մեր Telegram ալիքում ահա այսպիտի ռեակցիաներ պատրաստել։

Ինչպես նաև օգնում է մեկնաբանությունների հարթակ ստեղծել, հղումներ տեղադրել, և այլն։ Կան բոտեր, որոնք նույնիսկ ավտոմատ կիսվում են գրառումներով՝ տարբեր սոցիալական ցանցերում։

15. Իշխանության վերահսկողության բացակայություն

Հանգիստ եղեք։ Կերազեն։

Ներբեռնել Տելեգրամը կարող եք Telegram.org-ից, կամ ուղղակի սեղմելով ներքևի կոճակների վրա։


Հետաքրքիր փաստեր՝ Telegram-ի մասին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 200,000 ԱՄՆ դոլար է խոստացել այն մարդուն, ով կկարողանա կոտրել իր համակարգը։
Telegram-ում ակտիվ օգտատերերի քանակը 2018 թվականի մարտի տվյալներով կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը «Ինչո՞ւ WhatsApp-ը երբևէ ապահով չի լինելու» վերնագրով հոդված է հրապարակել WhatsApp-ի թերությունների, ապահովության բացակայության, Facebook/WhatsApp/Instagram «կայսրության» և Telegram-ի հակամարտության, համաշխարհային հաղորդակցության շուկայում նրանց հաղթելու մտադրության մասին, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև

«Աշխարհը ցնցված էր նորությունով, որ WhatsApp-ը ցանկացած հեռախոս դարձնում է լրտեսական սարք։ Հեռախոսի ամբողջ ինֆորմացիան, ներառյալ լուսանկարները, նամակներն ու հաղորդագրությունները հասանելի են հաքերական հարձակումների համար միմիայն այն պատճառով, որ հեռախոսի մեջ կա WhatsApp։

Այս նորությունն ինձ չզարմացրեց։ Անցած տարի WhatsApp-ը ստիպված էր խոստովանել, որ իրենք ունեն խնդիր․ հավելվածի միջոցով կատարված գեթ մի տեսազանգ բավարար է, որպեսզի հեռախոսի ողջ պարունակությանը հասանելի դառնա հաքերների համար։

Ամեն անգամ, երբ ծրագրավորողները կարգավորում են հավելվածի խոցելիության հետ կապված որևէ խնդիր, հայտնվում է նորը։ Անվտանգության համար նախատեսված բոլոր միջոցները նույնաստիճան հարմարեցված են նաև վերահսկողության համար, սողանցք են։

Ի տարբերություն Telegram-ի, WhatsApp-ը փակ է, ուստի անվտանգության մասնագետների համար չկա հնարավորություն ստուգելու՝ արդյո՞ք առկա են սողանցնքներ ծրագրի կոդի մեջ։ WhatsApp-ը ոչ միայն հրաժարվում է բացել իր կոդը, այլ ավելին՝ այն նպատակադրված այնպես է խճճում դրանք, որ ոչ ոք չկարողանա ուսումնասիրել։

Հնարավոր է, որ WhatsApp-ն ու իր մայր ընկերություն Facebook-ը ստիպված են թողնել նման սողանցքներ՝ պայմանավորված գաղտնի գործընթացներով, ինչպիսին, օրինակ, տվյալների չտարածման համաձայնագիրն է Հետախությունների ֆեդերալ բյուրոյի հետ (FBI)։

Շատ դժվար է ունենալ ԱՄՆ-ից ղեկավարվող ապահով հաղորդակցային հավելված։ Երբ մեր թիմը 2016թ․ մի շաբաթ անցկացրեց ԱՄՆ-ում, ՀՖԲ-ն ներթափանցման 3 փորձ ձեռնարկեց։ Ու պատկերացրեք, թե նման իրավիճակը ինչ պայմաններ կարող է ստեղծել 10 տարի ԱՄՆ-ում գործող ընկերության համար։

Ես կարող եմ հասկանալ անվտագության գործակալություններին, որոնք արդարացնում են նման սողանցքները ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ նման սողանցքները կարող են օգտագործվել նաև հանցագործ տարրեի ու պետական մարմինների կողմից։

Ակնհայտ է, որ դիկատորները սիրում են WhatsApp-ը։ Հավելվածի անվտանգության բացակայությունը թույլ է տալիս լրտեսել սեփական բնակչությանը, և դա է պատճառը, որ այն հասանելի է Ռուսաստանի կամ Իրանի պես երկրներում, որտեղ արգելված է, օրինակ, Telegram-ը։

Իրականում, ես սկսեցի ստեղծել Telegram-ն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանության կողմից անմիջական ճնշման։ Այդ ժամանակ, 2012 թվականին, WhatsApp-ը հաղորդակցությունները փոխանցում էր պարզ տեքստի ձևով։ Դա ուղղակի անտանելի էր։ Ու ոչ միայն կառավարությունները կամ հաքերները, անգամ բջջային կապի օպերատորները ու WiFi-ի ադմինները կարող էին մուտք գործել դեպի հավելվածի բոլոր տեքստերը։

Ավելի ուշ WhatsApp-ը որոշակի կոդավորում մտցրեց, սակայն շուտով հայտնի դարձավ, որ դա միայն գովազդ էր։ Հաղորդակցությունների ապակոդավորման բանալին կար մի շարք պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունների մոտ։

Այնուհետև, Telegram-ի տարածմանը զուգահեռ, WhatsApp-ի հիմնադիրներն ընկերությունը վաճառեցին Facebook-ին՝ հայտարարելով, որ «գաղտնիությունն իրենց ԴՆԹ-ում էր»։ Այնինչ իրականում դա կա՛մ քնած, կա՛մ ռեցեսիվ գեն էր։

3 տարի առաջ WhatsApp-ը հայտարարեց, որ իրենք իրականացրել են end-to-end կոդավորում՝ «որպեսզի հաղորդակցությունները լինեն անհասանելի որևէ 3-րդ կողմի համար»։ Դա համընկավ հավելվածի օգտատերերի կողմից ագրեսիվ պահանջների հետ՝ հնարավորություն ստեղծել պահելու իրենց խոսակցությունների կրկնօրինակները cloud-ում։ Սակայն WhatsApp-ի սեփականատերերը չզգուշացրեցին իրենց օգտատերերին, որ այդ դեպքում հաղորդակցությունները այլևս ապահովված չեն ու կարող են հասանելի դառնալ հաքերների կամ իրավապահների համար։ Փայլուն մարքեթինգային քայլ, ու որպես արդյունք՝ որոշ մարդիկ հայտնվեցին անազատության մեջ։

Այն տոկունները, որոնք չհանձնվեցին ու չհամաձայնեցին օգտվել անընդհատ գովազդվող հնարավորությունից՝ պահելու իրենց հաղորդագրությունների կրկնօրինակները, այնումանեյնիվ կարող են խաբնվել մի շարք այլ հնարներով, օրինակ՝ մուտքի դեպի կոնտակտներ կամ անտեսանելի կոդավորում։ WhatsApp-ի հավաքած օգտատերերի տվյալների հսկայական բազան՝ ով ում հետ ու երբ է զրուցում, հասանելի է WhatsApp-ի մայր ընկերության համար։

WhatsApp-ն ունի հետաքրքիր պատմություն՝ իր գոյության սկզբում զրոյական կոդավորումից մինչև անվտանգության խնդիր, զարմալնալիորեն հարմարեցված վերահսկողության համար։ Հետադարձ հայացք նետելով հավելվածի 10 տարվա պատմությանը՝ հնարավոր չէ գտնել գեթ մեկ օր, երբ ծառայությունն անվտանգ էր։ Ահա դա է պատճառը, որ դժվար է համաձայնել նրա հետ, որ հավելվածի թարմացումն այն կդարձնի ապահով ու անվտանգ։ Որպեսզի հավելվածը դառնա իրականում ապահով, այն ստիպված կլինի վտանգել իր շուկաներն ու բախվել ԱՄՆ իշխանությունների հետ։

Անցած տարի WhatsApp-ի հիմնադիրները լքեցին ընկերությունը՝ ունենալով մտահոգություններ կապված օգտատերերի տվյալների անվտանգության հետ։ Նրանք ակնհայտորեն սահմանափակված են տվյալների չբացահայտման համաձայնագրերով, ուստի չունեն հնարավորություն բացահայտորեն քննարկել սողանցքների խնդիրը, ինչը կարող է վտանգավոր լինել իրենց ունեցվածքի ու անգամ ազատության համար։ Սակայն խոստովանեցին, որ իրենք «վաճառել են իրենց օգտատերերի գաղտնիությունը»։

Ես կարող եմ հասկանալ WhatsApp-ի հիմնադիրների դժկամությունը՝ տրամադրել լրացուցիչ մանրամասներ, դժվար է վտանգի դնել առօրյա հարմարավետ կյանքը։ Մի քանի տարի առաջ ես ստիպված էի լքել իմ երկիրը՝ հրաժարվելով ենթարկվել կառավարության սահկանափակումներին VK-ի օգտատերերի նկատմամբ։ Դա հաճելի չէր։ Բայց կանե՞մ դա նորից։ Հաճույքով։ Մենք բոլորս մահկանացու ենք, բայց որպես տեսակ դեռ գոյատևելու ենք։ Ու դրա համար, կարծում եմ, որ դիզել գումար, փառք կամ իշխանություն անիմաստ է։ Ծառայել մարդկությանը՝ իրականում միակ կարևոր բանն է երկարաժամկետ տեսանկյունից։

Ու հակառակը մեր բոլոր մտադրությունների, ունեմ զգացողություն, որ մարդկային գործոնը գնալով կորչում է այս ամբողջ լրտեսական պատմության մեջ։ Շատ մարդիկ չեն կարող հրաժարվել WhatsApp-ից, քանի որ իրենց բարեկամները կամ ընկերները շարունակում են օգտագործել հավելվածը։ Դա նշանալում է, որ Telegram-ը վատ է աշխատում՝ մարդկանց իր կողմը գրավելու առումով։ Ու թեև մի քանի հարյուր միլիոն մարդ միացել է մեզ վերջին 5 տարվա ընթացքում, դա բավարար չէ։ Համացանցի օգտատերերի մեծ մասը շարունակում է պատանդ մնալ Facebook/WhatsApp/Instagram կայսրությանը։

Telegram-ի օգտատերերի մեծ մասը շարունակում է զուգահեռ օգտագործել նաև WhatsApp-ը, ինչի պատճառով իրենց հեռախոսները շարունակում եմ մնալ խոցելի։ Ու անգամ նրանք, ովքեր ջնջել են WhatsApp-ը, շարունակում են օգտագործել Facebook կամ Instagram․ 2 հավելված, որ պահում են գաղտնաբառերը պարզ տեքստի տեսքով։

Իր գոյության գրեթե 6 տարվա ընթացքում Telegram-ը չի ունեցել տվյալների մեծ կորուստ կամ անվտանգության խնդիր, ինչն արձանագրվում է WhatsApp-ը մոտ մի քանի ամիսը մեկ պարբերականությամբ։ Այդ նույն 6 տարվա ընթացքում մենք 0 բայթ տեղեկատվություն ենք տրամադրել որևէ 3-րդ կողմի, մինչդեռ Facebook/WhatsApp-ը բավականին շատ տեղեկություններ են տրամադրել ցանկացած մեկին, ով ասում է, որ աշխատում է կառավարության անունից։

Telegram-ից դուրս շատ քիչ մարդ գիտի, որ հաղորդակցությունների հավելվածում հայտնվող նորարարությունները սկզբում հայտնվում են Telegram-ում, ու հետո միայն WhatsApp-ը կրկնօրինակում է դրանք՝ աննշան փոփոխություններով։ Վերջերս մենք ականատես եղանք՝ ինչպես Facebook-ը փորձեց փոխառել Telegram-ի ողջ փիլիսոփայությունը, երբ Ցուկերբերգը հանկարծակի հայտարարություն տարածեց անձնական տվյալների պահպանության կարևորության մասին՝ գրեթե բառացիորեն կրկնելով Telegram հավելվածի նկարագիրը։

Սակայն Facebook-ի կեղծավորության ու նորարարության բացակայության մասին աղաղակումը չի օգնի։ Մենք պետք է ընդունենք, որ Facebook-ն իրականացնում է շատ հաջողված մարտավարություն։ Որպես օրինակ կարող ենք վերցնել Snapchat-ը։

Մենք Telegram-ում պետք է հասկանանք մեր պատասխանատվությունը՝ որպես ապագա ձևավորողներ։ Կա 2 ընտրություն՝ կա՛մ մեր, կա՛մ Facebook-ի գերիշանություն։ Կա 2 ընտրություն՝ ազատություն ու անձնական տվյալների անվտանգություն կամ ագահություն ու կեղծավորություն։ Մեր թիմը պայքարում է Facebook-ի հետ արդեն 13 տարի։ Մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք իրենց Արևելյան Եվրոպայի սոցիալական ցանցերի շուկայում։ Ու մենք մեկ անգամ ևս հաղթելու ենք համաշխարհային հաղորդակցության շուկայում։ Մենք դա պետք է անենք։

Դա հեշտ չի լինելու։ Facebook-ի մարքեթինգային թիմը հսկայական է, մինչդեռ մենք Telegram-ում անում ենք զրո մարքեթինգ։ Մենք չենք ուզում վճարել լրագրողներին կամ փորձագետներին, որպեսզի նրանք աշխարհին պատմեն, թե ինչ է Telegram-ը։ Այդ նպատակով մենք հենվում ենք ձեր՝ միլիոնավոր օգտատերերի վրա։ Եթե Ձեզ դուր է գալիս Telegram-ը, Դուք դրա մասին կպատմեք ընկերներին։ Ու եթե Telegram-ի ցանկացած օգտատեր համոզի առնվազն 3 ընկերոջը ջնջել WhatsApp-ն ու անցնել մեր հավելվածի, Telegram-ի կլինի ավելի տարածված, քան WhatsApp-ը։

Ագահության ու կեղծավորության դարը կավարտվի։ Ու ազատության և անձնական տվյալների անվտանգության դար կսկսվի։ Դա ավելի մոտ է, քան թվում է»։

ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

enzuza

Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին

enzuza

Տեսանյութ․ «Հանրաքվեին չեմ մասնակցելու, էդ ժամանակ քնած կլինեմ»

enzuza