Աշխարհում Առողջապահություն Իտալիա

Իտալիայում 16 միլիոն մարդ կարանտինի մեջ է, Ֆրանսիայում արգելվել են զանգվածային միջոցառումները

Azatutyun.am — Իտալիայի կառավարությունը փակել է երկրի հյուսիսում գտնվող 15 շրջանների մուտքն ու ելքը` կորոնավիրուսի վարակի պատճառով: Լոմբարդիայի և հյուսիսային շրջանի ևս մի շարք բնակավայրերում 16 միլիոն մարդ կարանտինի մեջ է հայտնվել:

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվհ հասել է 366-ի, մոտ 7,5 հազար մարդ հիվանդ է: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իտալիա մինչև ապրիլ:

Ռուսաստանում հայտնաբերվել է հիվանդության երեք նոր դեպք, սակայն Diamond Princess ճամփորդական նավից տարհանված հիվանդներն արդեն լավ են և դուրս են գրվել: Իշխանությունները մինչև 5 տարի ազատազրկմամբ են սպառնում նրանց, ովքեր կխախտեն կորոնավիրուսի հետ կապված կարանտինի ռեժիմը:

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում

Ֆրանսիայում արգելվել են ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները: Չինաստանում կարանտինային կենտրոնի փլուզման հետևանքով փլատակների տակ 10 մարդ է մահացել:

Նավթի գները համաճարակի, ինչպես նաև վառելիքի արդյունահանումը սահմանափակելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով ընկել են՝ հասնելով 35 դոլարի մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ նման անկում եղել էր 2016-ի փետրվարին:

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

enzuza

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց. պաշտպան

enzuza

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք․ ԱՆ

enzuza