Հայաստան Ռուսաստան Քաղաքական Ֆինանսներ

Եվրոպայից արդեն 2.8 անգամ թանկ. ռուսական գազի գնի պատմությունը

Factor.am — Ապրիլի սկզբին «Գազպրոմ-Արմենիան» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի բաշխման սակագները վերանայելու խնդրանքով: Մասնավորապես, առաջարկվում էր միջին սակագինը բարձրացնել 11 տոկոսով և ներկայիս՝ 1 խմ-ի դիմաց 122 դրամի փոխարեն սահմանել 136 դրամ:

Նշված հայտի լույսի ներքո և հաշվի առնելով Եվրոպայում ռուսական գազի աննախադեպ արժեզրկումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել «գազային» համաձայնագրերի կնքումից հետո գազի գնի դինամիկայի որոշ ցուցանիշներ՝ համեմատելով Եվրոպա մատակարարվող ռուսական գազի գնի հետ: Պայմանագրային բազան 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեցին հայտնի «գազային» համաձայնագրերը, որոնք ունեին 2 բաղադրիչ՝ «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների և գազի գների ձևավորման կարգի մասին:

Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», իսկ «Գազպրոմ-Արմենիան» ստացավ նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնություններ: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ-Արմենիային»): Գինը սահմանին 2013 թվականի երկրորդ համաձայնագիրը կնքված էր 5 տարով և դադարեց գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից, բանակցությունների արդյունքում, սահմանին գազի գինը ժամանակավորապես (և առ այսօր) ֆիքսվեց 165 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Սակայն եթե 2014 թվականին 190 դոլարը միջազգային շուկայում շահավետ գին էր, ապա ժամանակի ընթացքում եվրոպական շուկայում ռուսական գազն էապես արժեզրկվեց և շատ արագ Հայաստանը («Գազպրոմ-Արմենիան») սկսեց գազը ձեռք բերել ավելի թանկ, քան նույն գազը, որն առաքվում էր Եվրոպա:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Բացահայտվել է Դիանա Հարությունյանը․ նա տղա է (տեսանյութ)

enzuza

Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել

enzuza

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը հորդորում է

enzuza