Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, որին միացել էր նաև ինքը:

Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել։
Իմ որևէ արածի համար չեմ զղջում։
Լևոնը (Քոչարյանի որդին) մեր ընտանիքի անդամն է, և ես պարտավոր եմ լինել նրանց կողքին։
Ես հարգում եմ Սերժ Սարգսյան մարդուն, նա ինձ համար տղամարդու կերպար է։