Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հասարակություն Պատահարներ

Երևանում 20-ամյա աղջիկը 7-րդ հարկից ընկել և հայտնվել է հարևանի լվացքի պարանին (ֆոտոշարք)

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica