2020 թ. հունվարից Հայաստանի և Ղարաբաղի միջև կնվազեն ռոումինգի սակագները. այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ղարաբաղի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ստորագրված հուշագրի արդյունքում 2020 հունվարի 1-ից 6 ամսվա պարբերականությամբ կնվազեն շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։
Ելքային զանգերի սակագները կնվազեն 25%-ով և մինչև 2021 թվականն այդ նվազումը կկազմի 30%։ Մուտքային զանգերի սակագները 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն շուրջ 40%-ով և 2021 թվականի հունվարի դրությամբ կկազմեն 45%։ Նվազումը լինելու է պարբերական։
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ 50%-ով կնվազի նաև տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը, իսկ արդեն 2021 թվականի հունվարի 1-ից այդ նվազումը կկազմի 65%։ Sms հաղորդագրությունների գինը կնվազի շուրջ 65%-ով , 2021 թվականի հունվարի 1-ից կլինի 75% նվազեցում։
Աղբյուրը՝ aysor.am