Առողջապահություն Հայաստան Ռուսաստան

Ռուսաստանից Հայաստան ժամանեցին 222 քաղաքացիներ

Azatutyun.am — Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած 222 քաղաքացիները տեղափոխվել են Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես հեռախոսով «Ազատությանը» հայտնեց՝ հենց սկզբից իրենց ջերմաչափել են և հորդորել՝ դրսում սպասողներին տուն ճանապարհել. – «Ասացին՝ դուրս գալուց մեզ ավտոբուսներ են սպասելու, որոնք կտանեն հատուկ բացված հյուրանոցներ, 14 օր այնտեղ կպահեն, ով սպասող ունի՝ ասեն, որ դուրս գան մեքենաներով, չսպասեն, որովհետև ոչ մեկին թույլ չեն տա դուրս գալ: Ու ինչ-որ ցուցակ են կարդում՝ հաշմանդամների ու երեխաներ ունեցողների, որ նրանք առաջնահերթ դուրս գան»:

«Ազատության» զրուցակիցը հայտնեց, որ իր ջերմությունը չափել են՝ նորմալ էր ամեն ինչ: Մեր զրուցակցին Ծաղկաձոր տեղափոխեցին. – «Ամբողջովին լցված է, ու էդպես երևի մի երեք ավտոբուս, թե ավել, չգիտեմ, բայց գնում ենք՝ ինչ-որ «Մարիոտ» ու «Ոսկե աքաղաղ»:

Հիմա էլ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեռ Հայաստանի քաղաքացիներ կան և անհամբեր սպասում են հաջորդ հատուկ չվերթին։ Red Wings ավիաընկերությունը Ռուսաստանի կառավարությունից թույլտվություն է ստացել՝ ևս մեկ թռիչք իրականացնել:

Երեկ ուշ երեկոյան Երևան ժամանած չվերթի մեկ այլ ուղևոր «Դոմոդեդովո» օդանավակայանից մինչև «Զվարթնոց» հեռախոսով նկարահանած կարճ տեսանյութերի միջոցով ներկայացրել էր իրավիճակը, ասում էր՝ օդանավակայանում հայերն ավելի շատ էին, քան հնարավոր էր տեղավորել օդանավում։ Հույսով սպասում էին, որ նոր չվերթ կհայտարարվի, և արագ տոմսերը կգնեն։

Ֆեյսբուքյան օգտատերներից քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը էջից տեղեկանում ենք, որ այս թռիչքից հետո հայաստանցիները դեռ երկար մնացել են օդանավակայանում։ Ոմանք արդեն օրերով են այստեղ, քանի որ Ռուսաստանի հեռավոր վայրերից են եկել և տեղ չունեն գնալու։ Գրեթե բոլորն արտագնա աշխատողներ են։ Կադրերում տեսնում ենք, որ այնտեղ էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, որն անձամբ հետևում է գործընթացին։

Մանրամասն՝ սկղբնաղբյուր կայքում

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

enzuza

Հայաստանում 320 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ Արսեն Թորոսյան

enzuza

Հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի

enzuza