Աշխարհում Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսի կասկածով 32 քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում

Factor.am-ի տեղեկություններով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն մեր զանգերին պատասխանեց նախարարության մեկ այլ աշխատակից, որն այդպես էլ չներկայացավ։

«Այսօր ասուլիս ունենք, եկեք, նախարարը Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր կրկնակի քննությամբ նոր կորոնավիրուսի առկայություն է հաստատվել Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկուսացված քաղաքացիների համար ապահովելու են բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ «Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»,- գրել էր Փաշինյանը։

Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը. Մակրոն

enzuza

«Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի». ադրբեջանցի դիզայներ

enzuza

Ի՞նչ են առավել հաճախ Չինաստանից Հայաստան ներկրում

enzuza