Ժողովուրդ — «Մեր գործերը լավ չեն: Երեկվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք»:

Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտնեց, թե մահվան ընդհանուր դեպքերի թիվը 70-ն է:
Նա նիստում կրկին ընդգծեց, թե կորոնավիրուսի հաստատման առաջին օրվանից երբեք սխալ տեղեկություն չեն փոխանցել հանրությանը, իսկ իրավիճակն ավելի լուրջ է: