Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928դեպք, որոնցից.

- 2874-ն` առողջացած,
- 74-ը` մահվան ելքով,
- 2952 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 28-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։ Կատարվել է 1832 թեստավորում։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: