Բանակ Հայաստան

40 օրում՝ 10 մահվան դեպք բանակում

Medialab.am — «Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքեր կանխելու համար պաշտպանության նախարարը պետք է հրապարակային հստակ քայլեր ներկայացնի հանրությանը»։

«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում մահացության այն դեպքերին, որոնք հակառակորդի կրակոցից չեն։ Սաքունցի խոսքով՝ այս տարվա սկզբից՝ 40 օրում բանակում մահացության 10 դեպք է արդեն գրանցվել, ինչը մեծ թիվ է։

Իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդհանրապես լռում է, անհասկանալի է, թե ինչով է զբաղված։

Չգիտեմ՝ իրենք ինչ են անում, բայց վիճակը չի փոխվում։ Բայց այս մարդկային զոհերն արդեն լուրջ ահազանգ են։ Եվ խնդիրն այն է, որ ոչ մի բացատրություն, պարզաբանում չեն ներկայացվում։ Հասկանալի էլ չէ, թե ինչ են անում, որ այդ դեպքերը կանխեն։
Արթուր Սաքունց

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ղարաբաղի տարբեր զորամասերում 2 զինծառայող է մահացել։ Երկու դեպքում էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրությունում նշել է, որ դեպքերը գրանցվել են «դեռևս չպարզված հանգամանքներում»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ դեպքերին, Ազգային ժողովի ամբոնից հայտարարեց, որ սա քրեական ենթամշակույթի հետևանք է։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո բանակում վարտիքները փոխելու խնդիր էր դրվել, վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովեցին զորամասերը:

Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ խնդիր է: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել: Այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք մինչև գենետիկ մակարդակում պետք է այդ խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է։
Նիկոլ Փաշինյան

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերը քրեական ենթամշակույթի հետևանք են, վաղուց արձանագրված է։

«Բայց հարցը հետևյալն է՝ հիմա զինված ուժերում քրեական ենթամշակույթի կրողներն ովքե՞ր են՝ սպանե՞րը, զինվորնե՞րը։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե ի՞նչ քայլեր են արվում զինված ուժերում այդ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար։ Մենք չենք կարող անընդհատ նկարագրել պրոբլեմը, պետք է այդ պրոբլեմի լուծման, իրավիճակի փոփոխության ուղղությամբ ջանքերի, գործողությունների, ծրագրերի մասին խոսել ու դրանք ներկայացնել։ Բայց մենք առայժմ չենք տեսնում դա»,- ասում է Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո միայն քրեական գործ հարուցելով չենք կարող բավարարվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 2-ից | panarmenian.net

enzuza

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. մարզպետարան

enzuza

Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է

enzuza