Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսով հիվանդներից 454-ն ունեն թոքաբորբ, 63-ի վիճակը ծանր է, կան ծայրահեղ ծանր վիճակում, և արհեստական շնչառության սարքին միացված պացիենտներ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին տվյալներ է հայտնել։ Նա մասնավորապես գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը

  • Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
  • Ծանր վիճակում` 63 հոգի
  • Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
  • Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր՝ մայիսի 2-ին, դուրս է գրվել 33 պացիենտ, վարակվածների թիվն ավելացել է 125-ով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

‼️ Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը.? Թոքաբորբ ունեցող`…

Опубліковано Arsen Torosyan Субота, 2 травня 2020 р.

Հայ կանայք դեմ են գնում ավանդույթին՝ անցնելով միայնակ կյանքի

enzuza

Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է

enzuza

Գիշերը 1:40-ի սահմաններում Նոյեմբերյանում և հարակից շրջաններում տարօրինակ ձայներ են լսվել. բնակիչները տեսագրել են

enzuza