Հասարակություն

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ. 70 մլն քվեաթերթիկ է տպվելու. Մուկուչյան

News.am — Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

«Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը

enzuza

«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

enzuza

Դատարանը Մարինա Պողոսյանին վարկաբեկած անձին պարտավորեցրել է վճարել 500 հազար դրամ և ներողություն խնդրել

enzuza