Հայաստան Հասարակություն Ոստիկանություն

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը 2 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու զննությունից: Այս մասին տեղեկանում ենք Panarmenian.net-ից։

Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով։
Ոստիկանության տարածած հաղորդգարություն

Ավելի վաղ ՃՈ-ից հայտնել էին, որ հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից:

Քաղաքացիները կկարողանան մեքենաների իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել բջջայինով․ որոշումն ընդունվեց

enzuza

«Սերժ Սարգսյանը իրա դեղին տռուսիկը սրա գլխին կքաշի, սա ո՞նց կարա լուրջ մեղադրանք առաջադրի». Մարինա Պողոսյան

enzuza

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

enzuza