Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման լավ արդյունքների և գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել է վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։

«Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրենք 500 նոր վերելակ։
Փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնենք մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»։
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում: