Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան

Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

News.am — Հայաստանում ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 770 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 822 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 3844 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 57 անձ, 7 պացիենտ մահացել է:


Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica