Առողջապահություն Հայաստան

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք․ ԱՆ

Հայաստանում, հունիսի 11-ի դրությամբ, կա կորոնավիրուսային հիվանդության գրանցված 566 նոր դեպք: Կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 240 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը․

«Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է»:

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 14669
  • Առողջացածներ – 5466
  • Փաստացի բուժվողներ – 8876
  • Ընդհանուր թեստեր – 75389
  • Մահվան ելքեր – 245
  • Մահվան ելքեր այլ պատճառով – 82

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն`…

Опубліковано ՀՀ առողջապահության նախարարություն Четвер, 11 червня 2020 р.

ԱՄՆ-ում սկսել են թեստավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը. 43-ամյա կինը ստացել է առաջին պատվաստումը

enzuza

Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

enzuza

Թուրքիայում ինքնամեկուսացումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը. առողջապահության նախարար

enzuza