Առողջապահություն Հայաստան

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. մարզպետարան

News.amՇիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 7-ը մահացել են. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Մարզպետարանը, մասնավորապես, հայտնում է.

«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։

Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի…

Опубліковано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Пʼятниця, 22 травня 2020 р.

Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք»։

Դժոխքից դուրս ենք եկել դրախտ. Կուրթանցի Մեխակի ընտանիքը նոր տուն է տեղափոխվել

enzuza

Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021-ի համար նախատեսվել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ. Դավիթ Խաժակյան

enzuza

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

enzuza