Հայ լրագրող, բլոգեր Լիլիթ Լալայանը իր YouTube-ի ալիքում ներկայացնում է 8 փաստ Գերմանիայի մասին, որը կզարմացնի հայաստանցիներին։

Առաջին հետաքրքիր փաստը, որը իսկապես կզարմացնի հայաստանցիներին այն է, որ այստեղ չկան թափառող կենդանիներ։ Բանն այն է, որ Գերմանիան առաջին երկիրն է, որ ընդունել է կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենքը։ Այստեղ կենդանիները բոլորը կոդավորված են, եթե կենդանիդ կորում է, դու կարող ես չիպի օգնությամբ քո կենդանուն գտնել։