Կորոնավիրուսի դեմ պայքարից դրական լուրեր կան: Իտալիայում 95-ամյա կինը հաղթել է կորոնավիրուսը և առողջացել:

Կնոջ լուսանկարը հայտնվել է համացանցում․ վերջինս ժպտում է՝ շրջապատված բժիշկներով, ովքեր օգնել են իրեն հիվանդության դեմ պայքարում: Ալմա Կլարա Կորսինին լիովին վերականգնվել է Covid-19-ից` առանց հակավիրուսային բուժման անհրաժեշտության։
Տատիկը մարտի 5-ին հիվանդության նշաններ ցույց տալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա օրգանիզմը հանգիստ է արձագանքել հիվանդությանը։ Ապաքինումից հետո նա վերադարձել է իր տուն:
«Այո, այո, ես լավ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալմա Կլարան։ «Բժիշկները լավ մարդիկ էին, նրանք ինձ լավ էին հետևում»: