Պատահարներ Տրանսպորտ

Երևանում 99 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ վարորդը սթափ չէր, կա 7 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիիելյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

enzuza

ՊՆ ծառայողը թիվ 52 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա դպրոցականի. երախան մահացել է

enzuza

Կռվի ժամանակ գնչուն երեխային խփում է տղամարդու գլխին (տեսանյութ)

enzuza