Հայաստան

Ազատության հրապարակում 17-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել երկու պատանու

Iravaban.net — Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության հրապարակում երկու հոգի դանակով սպառնացել են իր ընկերոջը և գողացել բջջային հեռախոսը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.20-ին 16-ամյա պատանին երկու ընկերների հետ եղել են Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել մի անծանոթ երիտասարդ և զանգելու պատրվակով խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալուց հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որի ընթացքում երիտասարդը դանակով խփել է պատանիներից երկուսի ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել մյուս պատանու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցարարքը կատարողի ինքնությունը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին 17-ամյա կասկածյալը ներկայացել է Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել է Կենտրոնական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

enzuza

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին

enzuza

Ըստ ամենայնի` արտակարգ դրություն կհայտարարենք. Նիկոլ Փաշինյան

enzuza