Աշխարհում Հայաստան Հունաստան

61-ամյա տղամարդը փայտե հեծանիվով Հունաստանից Հայաստան է եկել

61-ամյա Փոլ Էֆմորֆիդիսը փայտե հեծանիվով մոտ 40 օրում Հունաստանից Հայաստան է եկել։ «Օրական անցնում եմ 100 կմ, շատ կամ քիչ՝ կախված եղանակից։ Ամեն օր վարում եմ․ օրական առավելագույնն անցել եմ 170, նվազագույնը 70 կմ»,- ասում է Փոլը։

«Հայաստանը միշտ մտքումս եղել է, շատ եմ կարդացել Հայաստանի մասին, հայ ընկերներ ունեմ Աթենքում։ Շատ մեծ ցանկություն ունեի Հայաստանը տեսնելու, և հիմա հաճելիորեն զարմացել եմ։ Երևանը շատ գեղեցիկ է, մաքուր ջուր ունի, և լի է սիրալիր մարդկանցով»,- պատմում է Փոլը։

Փոլը Երևանից կգնա Նեպալ, կբարձրանա Էվերեստը՝ անցնելով ընդհանուր 7500 կմ ճանապարհ։ «Վերցնելու եմ իմ սերը, իմ հեծանիվը, և փորձելու եմ բարձրանալ մինչև լեռնագագաթ՝ 8848 մետր»,- ասում է նա։

Աղբյուրը՝ News.am

Հայկական կողմին փոխանցված գերիները Երևանի զինվորական հոսպիտալում են․ մեկը մահացած է

enzuza

Կորոնավիրուսը հասավ Վրաստան

enzuza

Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծն ընդունվեց

enzuza