Առողջապահություն Հայաստան

Կաքավաձորում ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցած տղամարդու մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել. համայնքապետ

News.am — Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդայան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնեց Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանը:

«50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, եւ այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում մասնակցել է ծննդյան տարեդարձի է մասնակցել, բայց քիչ մարդ է եղել, տան անդամներով»,- ասաց նա:

Համայնքապետը հավելեց, որ գյուղում որեւէ դեպք այս պահին չկա, այդ ընտանիքն էլ մեկուսացված է, ինքը համապատասխան մարմիններին  արդեն հայտնել է:

Կորոնավիրուս, «ժամանակագրություն»

enzuza

Այսօրվանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու

enzuza

Ամեն ինչ պրծավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ

enzuza