Առողջապահություն Իտալիա Հայաստան

Մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

Hetq.amԱրտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան՝ ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։

Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Նախարարությունը նաև հայտնում է, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.

  1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
  2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
  3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ

Թռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։

Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 8-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան

enzuza

ԱՄՆ-ն լրացուցիչ $600,000 կուղղի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

enzuza