Տավուշի մարզի Ոսկեվան համայքնում երեկ՝ մարտի 30-ին, ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հանդես կգան հայտարարությամբ։