Առողջապահություն Հասարակություն

Արթիկում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է

Armlur.am — Այսօր՝ ապրիլի 25-ին, Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Արթիկ համայնքում վարակված անձը եղել է տաքսու վարորդ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաքսու վարորդը Մարալիկ համայնքից ուղևորներ է տեղափոխել և ամենայն հավանականությամբ այնտեղից բերել է վարակը համայնք։ Նա 65 տարեկան է, ունի մեծ ընտանիք։ Մենք տեղեկացանք, որ  նրա հարսը հղի է, ում ևս պետք է թեստավորեն։  Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` 65-ամյա տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է, նրան գիշերն են տեղափոխել հիվանդանոց, որից հետո կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։  Այս պահին կատարվում են աշխատանքներ վերջինիս շփման շրջանակը պարզելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով, 10 պացիենտ մահացել է

enzuza

Տաթևիկ Ռևազյանն այսօր մատուցող կաշխատի կենտրոնի սրճարաններից մեկում

enzuza

Կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը՝ Ղարաբաղում

enzuza