Առողջապահություն Հայաստան

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։ Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»։

Հունվարի 1-ից ցանկացած փակ հանրային տարածքում ծխելը կարգելվի

enzuza

Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

enzuza

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին | news.am

enzuza