Panamanian.net — Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 163-ով:

Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։
Ապաքինվել է 24 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ Փաստացի բուժվում է 1600 մարդ։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 26,928 անձ։