Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Պատահարներ

Բեյրութում պայթյունի հետևանքով հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

News.am — Լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում, և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն, գրում է «Արևելքը»

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 78 զոհի մասին, 4000 մարդ վիրավոր է:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica