Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Բանակ Հայաստան ՊՆ

Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ

Armeniasputnik.am — Հայաստանում զորակոչի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել շուրջ 30 նորակոչիկի մոտ։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նրանցից 13-ն արդեն ապաքինվել են, իսկ մյուսները մեկուսացված են, համապատասխան բուժում են ստանում։ Ապաքինվելուց հետո նրանք ևս կհամալրեն ՀՀ զինված ուժերի շարքերը։

Շուշան Ստեփանյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, նաև պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։

Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։

Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը թեստավորվում է նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Հիշեցնենք՝ ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:


Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica