Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Լեռնային Ղարաբաղ Հայաստան Պատերազմ

Մովսես Հակոբյանի համոզմամբ՝ պարտության պատճառն անգրագիտությունն ու պատերազմի արվեստին չտիրապետելն է

Hetq.am — Ռազմական գործողությունների ընթացքում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը:

Նման համոզմունք հայտնեց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հակոբյանի խոսքով` չնայած զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն ազատելու օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտնել է, որ վերջինիս հետ կխորհրդակցի նոր ԳՇ պետ նշանակելիս, սակայն նման բան չի եղել:

Հակոբյանի համոզմամբ` նշանակվել է ամենաանպաստրաստ գեներալը` Արտակ Դավթյանը, և ըստ նրան` այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը: Մովսես Հակոբյանը հայտնեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով ավելացել է, դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև ջոկի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9:

«Մեր զորահավաքը չի կատարվել, դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը, տարածքային կառավարման նախարարը և ոչ շտաբի պետը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանը իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով: Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, բայց պատերազմի հինգերորդ օրն է այդպես եղել»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` երկրի ղեկավարը կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղարկելով առաջնագիծ: Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորներին, սակայն ընդգծեց, որ վերջիններս գալիս էին առանց համապատասխան սպառազինության, իսկ զորամասերում այդ ամենը նախատեսված էր զորահավաքի համար: Եւ ստացվում էր մի իրավիճակ, որ կամավորները նախ գնում էին Արցախի նախագահի մոտ, ապա Պաշտպանության բանակի հրամանատարի, մինչև որ հստակեցվում էր կազմակերպչական աշխատանքները ու վերջիններիս համապատասխան վայրեր ուղարկում:

Հակոբյանի խոսքով` այն հատվածներում, որտեղ կանոնավոր զինված ուժեր են եղել, այնտեղ կամ նահանջներ չեն եղել կամ շատ քիչ են եղել:

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պատերազմի հինգերորդ օրն Արցախում արդեն 1500 անձ է եղել, որոնք հետ են եկել առաձնագծից, վերջիններս իզոլացված են եղել, որպեսզի չգան Հայաստան ու խուճապ տարածեն: Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասանյանը վերջիններիս հետ բացատրական աշխատանքներ են տարել:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica