Հայաստան Քաղաքական

Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021-ի համար նախատեսվել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ. Դավիթ Խաժակյան

Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչներն են:

Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:

Իդեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ»,- գրել է Խաժակյանը:

https://www.facebook.com/khazhakyan/posts/2122792657854517

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք. վարակակիրների թիվն ավելացել է 350-ով

enzuza

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած 1 օրում աճել է ևս 30-ով

enzuza

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին

enzuza