Առողջապահություն Հասարակություն Քաղաքական

Պարետի նոր որոշմամբ թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել․ վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

Shantnews.am — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ աստիճանաբար անցնում են սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի:

«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը՝ առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը:

Վարչապետն ասաց, որ կարծում է՝ առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր տեսակները կբացվեն, բայց անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հյուսիսային պողոտայում այրվում է տոնածառը (տեսանյութ)

enzuza

Զվարճալի դեպք՝ ԱԺ-ում․ Տաթևիկ Ռևազյանը չէր կարողանում գտնել Ալեն Սիմոնյանին

enzuza

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոստովանել է, որ կաշաք է ստացել. նա ձերբակալվել է. ԱԱԾ

enzuza