Աշխարհում Առողջապահություն Չինաստան

«ԱՀԿ-ն համաշխարհային արտակարգ իրավիճակ է հայտարարել` Կորոնավիրուսի հետ կապված»․ Էդուարդ Ավետիսյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային արտակարգ իրավիճակ է հայտարարել` կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի ավագանու անդամ, վլոգեր Էդուարդ Ավետիսյանը՝ հղում անելով BBC-ին։

Չինաստանը բացասական ցուցանիշները թաքցնելու մեծ համբավ ունի, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս հայտարարությունից հետո կարելի է ֆիքսել, որ ամեն ինչ լուրջ է։
Էդուարդ Ավետիսյան

Վիրուսը գնալով ավելի մեծ տարածում է ստանում.

  • Հունվարի 24 – 916 վարակված
  • Հունվարի 25 – 2000 վարակված
  • Հունվարի 26 – 2700 վարակված
  • Հունվարի 27 – 4400 վարակված
  • Հունվարի 28 – 6000 վարակված
  • Հունվարի 29 – 7700 վարակված
  • Հունվարի 30 – 9700 վարակված

Մինչ այսօր վարակվածներից բուժվել է 187 մարդ։ Մահացել է` 213 մարդ։ Այս ամենը պաշտոնական տեղեկությունն է։ Բայց իրական թվերը կարծես թե անգամներով ավել են։ Վարակվածների ճնշող մեծամասնությունը Չինաստանում են, իսկ Չինաստանը բացասական ցուցանիշները թաքցնելու մեծ համբավ ունի։ Մասնավորապես, 2003 թվականին, երբ Չինաստանում տարածվում էր SARS վիրուսը, Չինաստանը վարակվածների ու մահացածների մասով շատ ավելի փոքր թվեր էր ներկայացնում, քան իրականում կար։ Այս մասին պարզվեց միայն ամիսներ անց։

Կա նաև տեղեկություն, որ էպիկենտրոնում գտնվող Վուհան քաղաքում դիակիզարանները, որոնք օրական մի քանի հարյուր դիակիզում կարող են կատարել, այժմ մաքսիմալ ծանրաբեռնված են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս հայտարարությունից հետո կարելի է արդեն ֆիքսել, որ ամեն ինչ լուրջ է։ Վիրուսի տարածման հետ կապված ցուցանիշները հստակ չեն։ Հնարավոր է, որ թվերը մեծապես քողարկվում են։ Բազմաթիվ քաղաքային ու միջպետական սահմաններ փակվել են, իսկ չվերթները` չեղարկվել։

Ինչպես են սնունդը փոխանցում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված ՀՀ քաղաքացիներին

enzuza

Երևանը՝ արտակարգ դրության օրերին (ֆոտոշարք)

enzuza

Նյու-Յորքում Տղամարդը հագնվել է որպես տոնածառ և շրջել քաղաքով (ֆոտոշարք)

enzuza