Պատահարներ Քաղաքական

Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել

Factor.am — Ալեն Սիմոնյանն Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել։ Սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանը երեք օր ստացիոնար բուժում է ստացել, այժմ էլ բժիշկների հսկողության տակ է։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։

Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս քիթը։ Վերջինիս պաշտպանն էլ հայտնել էր, որ վիրահատության անհրաժեշտություն կա։ Նարեկ Կիրակոսյան

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է

enzuza

Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը. Փաշինյան

enzuza

Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ

enzuza