Ադրբեջան Լեռնային Ղարաբաղ Հայաստան Քաղաքական

«Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում»․ Ռուբեն Ռուբինյան

«Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում», իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու անվտանգության մասին, Ալիևը՝ տարածքների։ Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։Ինձ հատկապես դուր եկավ վարչապետ Փաշինյանի հետևյալ միտքը, որ եթե ըստ Ալիևի հակամարտությունը ունի ռազմական լուծում, ապա արցախցիները դրան ի պատասխան իրավացիորեն և վստահաբար կարող են ասել, որ հակամարտությունն իրենք արդեն լուծել են։
Ռուբեն Ռուբինյան

​​Համացանցում տարածվում է Անի Խաչատրյանի ծիծաղն ու ձեռքով ժեստը՝ ավագանու վերջին նիստում

enzuza

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով

enzuza

Ինչպես են սնունդը փոխանցում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված ՀՀ քաղաքացիներին

enzuza