Լեռնային Ղարաբաղ Հասարակություն

Ղարաբաղում քվեարկությանը մասնակցել է 111 տարեկան տատիկ (տեսանյութ)

Armenpress.am — Ղարաբաղում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արևհատ տատիկը հայտնել է քվեարկությունից հետո տված հարցազրույցում, որի տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Ղարաբաղի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։

111-ամյա ընտրողը լրագրողի հարցին պատասխանելով՝ նշում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, և, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի տղամարդուց

enzuza

Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից․ նախկինում 50 դեպք էր՝ մի աղբյուրից, հիմա՝ 16-30՝ 10-20 տարբեր աղբյուրներից․ նախարար

enzuza

Փաշինյան․ Նորաշենը փակվել է, քանի որ մեկուսացվածներից մեկը հոգեհանգստի է մասնակցել

enzuza