Armeniasputnik.am — ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մահվան ևս մեկ դեպք է գրանցվել բուժաշխատողների շրջանում: «56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ Նիկողոսյանի` Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում` նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Հիշեցնենք` նախարարի խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացել է 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը, որն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 35693–ի։