Առողջապահություն Հայաստան Ուկրաինա

Արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքից։


Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև այդ տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

2022-ից մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի

enzuza

Մայիսի վերջին 4 օրը ոչ աշխատանքային կլինեն

enzuza

Մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան

enzuza