Բանակ Հայաստան

Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է․ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոն

Civilnet.am — Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է․ այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ աշխարհի ռազմականացված երկրների վերաբերյալ 2019թ․ համաթվի տվյալները։

Տասնյակը բացում է Իսրայելը, նրան հետևում են Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով Հարավային Կովկասում ռազմականացվածության աստիճանը շարունակում է շատ բարձր մնալ։

Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 49-րդ տեղում է, Թուրքիան՝ 19-րդ տեղում, Իրանը՝ 24-րդ տեղում։

Նախորդ՝ 2018թ․ տվյալներով կազմված զեկույցում Հայաստանը դարձյալ երրորդն էր։ Առաջին տասնյակն ուներ գրեթե նույն պատկերը՝ այն տարբերությամբ, որ Ադրբեջանի փոխարեն ներառված էր Բրունեյը։

Ամեն տարի Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների հետ։ 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Ստելլա Մեհրաբեկյան

Զինվորներից հարյուրավոր սմարթֆոններ են առգրավվել․ Արծրուն Հովհաննիսյան

enzuza

ԿԲ-ն լիցենզիայից զրկել է Varks.am-ին

enzuza

Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

enzuza