Ժամանցային Հասարակություն

«Հայրս իր վերջին խոսքն ասել էր՝ ես Հնդկաստան ուղարկելու աղջիկ չունեմ». Հասմիկ Սահակյանը՝ Հայաստանից Հնդկաստան՝ սիրով | medialab.am

MediaLab.am — «Հիացած եմ Հնդկաստանի գույների բազմազանությամբ, զարդերն ու հագուստը մի այլ աշխարհ են, կտորների տեսականին անսահմանություն է, անհավատալի ձեռքի աշխատանքներ ունեն: Մարդիկ՝ հասնող, օգնող, կարեկցող»,- ասում է 28-ամյա Հասմիկ Սահակյանը, ով տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքը շրջադարձային կփոխվի և բնակություն կհաստատի Հնդկաստանում՝ ամուսնանալով հնդիկ երիտասարդի հետ: 

«Հայրս արդեն իր վերջին խոսքն ասել էր՝ ես աղջիկ չունեմ անհայտ ապագա, հեռավոր Հնդկաստան ուղարկելու համար ու ինձ արգելել էր տանից դուրս գալ, բայց․․․ երբ խելքդ կորցրած սիրում ես՝ փակ դռներ չկան»,- ասում է Հասմիկը:

Մասնագիտությամբ մանկավարժ Հասմիկը ապագա ամուսնուն՝ զարդերի դիզայներ- մոդելավորող Առուն Աչարյայի հետ պատահաբար ծանոթացել էր Երևանում 2010-ին: Ապագա ամուսինը Հայաստան էր եկել՝ որպես զբոսաշրջիկ: Հայաստանից մեկնելուց հետո Առունը Հասմիկի հետ շփումը շարունակում է համացանցում:

Ազգերի ու երկրների տարբերությունների, մշակույթի, կրոնի, նախասիրությունների և այլնի մասին հետաքրքիր զրույցներն ու շփումը տեղափոխվում են այլ հարթություն, ինչպես Հասմիկն է պատմում, համակրանքը վերածվում է կապվածության, հետո՝ սիրո:

Հասմիկն ու Առունը որոշում են ընտանիք ստեղծել և տեղափոխվել Հնդկաստան, սակայն Հասմիկի ծնողները, անհանգստանալով աղջկա ապագայի համար, չեն ընդունում նրա որոշումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Արփինե Արզումանյան

ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 14 նոր դեպք․ նոր վարակակիրները 711-ն են

enzuza

Ի՞նչ է կատարվել Գավառի հիվանդանոցում․ կադրեր ներսից

enzuza